Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը կարող է լքել ակումբը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասի կարող է լքել ակումբը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը», որի կազմում նա վարձավճարով հանդես է եկել 2020-2023 թվականներին:

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, 25-ամյա ֆուտբոլիստին հավակնում են նաև «Լիվերպուլը» և «Յուվենտուսը», որոնք արդեն կապ են հաստատել Մադրիդի «Ռեալի» հետ մարոկկացու ձմեռային տրանսֆերի հետ կապված։

Ընթացիկ մրցաշրջանում Բրահիմ Դիասը մասնակցել է ինը հանդիպման։  Հարձակողական ոճի կիսապաշտպանը խփել է մեկ գոլ և երկու գոլային փոխանցում է կատարել։

Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստին գնահատում են 40 միլիոն եվրո: