ՊՍԺ-ն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ պարտավոր է Կիլիան Մբապպեին մեծ գումար վճարել

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքարկումը՝ կապված թիմի նախկին հարձակվող Կիլիան Մբապպեի չվճարված աշխատավարձի և բոնուսների հետ։ Այս մասին հայտնում է իսպանական AS-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ՊՍԺ-ին պարտավորեցրել էր 55 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստին, սակայն ակումբը մերժել էր և բողոքարկել այս որոշումը։ Այն գումարը, որը փարիզյան ակումբը պարտք է հարձակվողին, ներառում է չվճարված աշխատավարձերը, ինչպես նաև բոնուսները:

Հիշեցնենք, որ Մբապպեն «Ռեալին» միացավ ազատ գործակալի կարգավիճակով նախորդ ամռանը: