Պեպ Գվարդիոլա. «Եթե «Մանչեսթեր Սիթին» հեռացվի Պրեմիեր Լիգայից, ես կմնամ ակումբում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե կմնա արդյոք ակումբում, եթե թիմը հեռացվի Պրեմիեր Լիգայից ֆինանսական կանոնների խախտման պատճառով։

«Ես կմնամ այստեղ։ Հաջորդ տարի մենք կբարձրանանք և կվերադառնանք Պրեմիեր Լիգա»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է City Xtra-ն X սոցիալական ցանցում:

Անցյալ տարվա փետրվարին Պրեմիեր Լիգան մեղադրեց «Մանչեսթեր Սիթիին» 2009-2018 թվականներին ֆինանսական կանոնների 115 տարբեր խախտման մեջ: Այս գործով լսումները սկսվել են սեպտեմբերին։ Նախկինում հաղորդվում էր, որ այս գործով որոշում պետք է կայացվի առաջիկա գարնանը։