Նոր տեղեկություն՝ Տոմա Լեմարի ապագայի վերաբերյալ

Հարձակողական ոճի կիսապաշտպան Տոմա Լեմարը, ում իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին», մոտ ապագայում կարող է հեռանալ թիմից։

Այս մասին հայտնում է Todofichaes-ը։ Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի վինգերի ծառայություններով այլևս հետաքրքրված չէ Դիեգո Սիմեոնեն։

Լեմարի գործող պայմանագիրը մադրիդյան հսկայի հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը, նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 7,5 միլիոն եվրո։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Լեմարը մասնակցել է միայն մեկ հանդիպման՝ առանց գոլի։ Լա Լիգայի 13 տուրերի արդյունքներով «Ատլետիկոն» վաստակել է 26 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։