Նոր տեղեկություն՝ Յոզուա Կիմիխի ապագայի վերաբերյալ

Մյունխենի «Բավարիան» մտադիր է իր կազմում պահել հենակետային կիսապաշտպան Յոզուա Կիմիխին։

Այս մասին խոսել է ակումբի գլխավոր տնօրեն Յան-Քրիստիան Դրիսենը։

«Մենք արդեն հրապարակայնորեն հայտարարել ենք, որ ցանկանում ենք բանակցություններ սկսել Կիմիխի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ որքան հնարավոր է շուտ: «Ես կցանկանայի, որ նա մնար թիմի մի մասը»,- տնօրենի խոսքերն է մեջբերում լրագրող Մաքսիմիլիան Կոխը։

Կիմիխը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման և կատարել չորս գոլային փոխանցում։ Կիմիխի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։