Մադրիդում չեն կասկածում, որ Ալֆոնսո Դեյվիսը կընտրի Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը։
Չնայած պաշտպանի գործակալի` «Բավարիայի» հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին հայտարարություններին, մադրիդյան ակումբը համոզված է, որ այդ տրանսֆերը կիրականանա։
Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ պաշտպանը կընդունի իր առաջարկը և կմիանա թիմին 2025 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։