«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է «Բարսելոնայի» մասին։
«Երեխաներս այստեղ են ծնվել։ Ամբողջ կյանքս այստեղ եմ ապրել։ Ինձ թվում է, որ ես «Բարսելոնայինն» եմ։ Ես և իմ ընտանիքը մտածում ենք մի օր վերադառնալու և Բարսելոնայում ապրելու մասին։ Երեխաներս, կինս ու ես իսկապես կարոտում ենք այնտեղի կյանքը»,-
Մեսիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է եկել 2004-ից 2021 թվականներին։
Այս ընթացքում նա մասնակցել է 778 հանդիպման, դարձել 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։