«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն մոտ է «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ նշանակվելուն։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ներկայումս նա գլխավորում է Արգենտինայի երիտասարդական հավաքականը։ Նշվում է, որ MLS ակումբի ղեկավարությունն արդեն պայմանագիր է պատրաստում 40-ամյա մասնագետի համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնը լքեց մեկ այլ արգենտինացի մասնագետ՝ Խերարդո Մարտինոն։