«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է թիմի վինգեր Լամին Յամալի վիճակի մասին տեղեկությամբ։
Հիշեցնենք, որ 17-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել։ —
«Լամին Յամալը բաց կթողնի «Սելտայի» հետ խաղը։ Մենք ռիսկի չենք դիմի: Նա կվերադառնա հենց որ զգա, որ հարյուր տոկոսով պատրաստ է»,- Ֆլիկի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրի «Սելտա» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 23-ին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 23:00-ին: