Հայտնի է, թե որքան բաց կթողնի Մատեո Կովաչիչը վնասվածքի պատճառով

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը շարքից դուրս է մնացել 3-4 շաբաթով։ Այս մասին ԱՊԼ-ի 12-րդ տուրի՝ «Թոթենհեմի» դեմ հանդիպման նախօրեին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։

Կովաչիչի վնասվածքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ 30-ամյա խորվաթն ակումբ է վերադարձել ազգային հավաքականից, որի կազմում մասնակցել է Ազգերի լիգայի՝ Շոտլանդիայի (0:1) և Պորտուգալիայի (1:1) դեմ հանդիպմանը:

Այս մրցաշրջանում Կովաչիչը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 15 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։