Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է իր ապագայի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է կատալոնական ակումբում 10 տարի աշխատելու հնարավորության հարցին՝ հետևելով իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլայի օրինակին, ով «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից և երեկ՝ նոյեմբերի 21-ին, երկարաձգել է պայմանագիրը մինչև 2027 թվականը։

«Դեռևս հայտնի չէ, թե քանի տարի կանցկացնեմ «Բարսելոնայում»: 10 տարի իմ դեպքում, իրոք չգիտեմ։ Սա երկար ժամանակահատված է։

Ես չորս թոռ ունեմ և հույս ունեմ, որ ավելի շատ ժամանակ կանցկացնեմ նրանց հետ։ Չգիտեմ՝ կարո՞ղ եմ դա անել 10 տարի հետո»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Գերմանացի մասնագետը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է անցած ամառ։