Կազեմիրոն կարող է վերադառնալ Լա Լիգա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կարող է վերադառնալ Իսպանիա, հայտնում է Trivela-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետ բերել 32-ամյա բրազիլացուն։

Նշվում է, որ Կազեմիրոն կարող է օգնել երիտասարդ կիսապաշտպաններին, ինչպես նաև խնդիրներ լուծել պաշտպանությունում, այն բանից հետո, երբ մադրիդցիները մի քանի պաշտպաններ վնասվածքներ ստացան։

Կազեմիրոն «Ռեալում» հանդես է եկել 2013-ից 2022 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։ Անգլիական ակումբի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։