Անտոնիո Կասանո․ «Դու չես կարողանում ֆուտբոլ խաղալ»

Իտալացի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի խաղի մասին։

Սերբը հաճախ քննադատվում է իր սահմանափակ խաղային ֆունկցիոնալության համար: Վերջերս 24-ամյա հարձակվողն ինքն է խոստովանել, որ ազգային թիմում իրեն ավելի հարմարավետ է զգում, քանի որ «Յուվենտուսում» ստիպված է ավելի շատ տանջվել։

«Ֆիորենտինայում» Վլահովիչն անցկացրեց իր կարիերայի լավագույն չորս ամիսները, այնուհետև նա խփեց 17 գոլ՝ լինելով միակ հարձակվողը, իսկ Մոտտայի օրոք, իր իսկ խոսքերով, նա պետք է պաշտպանվի նաև:

«Խնդիրը, հարգելի Վլահովիչ, այն է, որ դու պետք է կարողանաս ֆուտբոլ խաղալ, բայց չես կարողանում։ Դու արժեիր 75 միլիոն եվրո, բայց քո խաղն ահավոր է։ Եթե ​​ցանկանում եք ինչ-որ բան ասել մարզչին, ասեք նրա դեմքին, ոչ թե կողքից»,- Կասանոյի խոսքերն են մեջբերում իտալական լրատվամիջոցները: