ՊՍԺ-ի նախագահն ասել է, որ Չեմպիոնների լիգայում հաղթելը թիմի գլխավոր նպատակը չէ։
«Կրկնօրինակե՞լ «Բարսային»։ Չեմ կարծում, որ մենք ուզում ենք որևէ մեկին կրկնօրինակել:
Մենք պահպանում ենք մեր ինքնությունը։ Սա ՊՍԺ-ի ինքնությունն է։ Դա գալիս է մեր երիտասարդ մարզիկներից:
Տեսեք, թե ինչ դաշտերում են խաղում մեր երիտասարդ ֆուտբոլիստները։ Երիտասարդները գիտեն, թե ինչպես է խաղում առաջին թիմը։
Մենք ունենք և՛ փորձառու, և՛ երիտասարդ ֆուտբոլիստներ։ Նպատակն այս տարի Չեմպիոնների լիգայում հաղթելը չէ, այլ սեփական խաղաոճ ստեղծելն է։