Ադեմոլա Լուկմանը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը կարող է փոխել ակումբը:

Ինչպես տեղեկացնում է CaughtOffside-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» միացել է նրա համար պայքարին:

Նշվում է, որ մանկունիանցիները ծրագրում են տրանսֆերն իրականացնել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նախկինում լրատվամիջոցներում բազմիցս տեղեկություններ էին հայտնվել Լուկմանի նկատմամբ եվրոպական մի քանի թոփ ակումբների, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալի» կողմից հետաքրքրության մասին։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա նիգերիացին մասնակցել է «Ատալանտայի» 14 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։