Վենսան Կոմպանին՝ «Բավարիայի» պաշտպանության մասին

«Բավարիայի» մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է այս մրցաշրջանում մյունխենյան ակումբի պաշտպան Կիմ Մին Ջեի առաջընթացի մասին։

«Ես նաև պաշտպան եմ եղել և լավ եմ հասկանում այս դիրքում խաղալու նրբությունները։ Եթե ​​խաղում ես կենտրոնական պաշտպանի դիրքում, ապա մեկ խաղից հետո քեզ չեն գովի, պետք է 10-15 հանդիպում բարձր մակարդակով անցկացնել, որպեսզի աչքի ընկնես։

Մարզումների ժամանակ ես զգում եմ, որ մենք լավ պաշտպանություն ունենք, բայց խոսքը միայն պաշտպանների մասին չէ։ «Բավարիայում» յուրաքանչյուր խաղացողի նպատակն ավելի լավը դառնալն է, ես գոհ եմ իմ տղաներից, երբեք չեմ կասկածում նրանց հաջողության վրա»,- ասել է Վենսան Կոմպանին:

10 տուրից հետո «Բավարիան» գլխավորում է Գերմանիայի առաջնությունը։