«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն իր առաջին մարզումների ժամանակ հիասթափվել է որոշ խաղացողներից։
Ինչպես հայտնում է The Sun-ը, պորտուգալացի մարզիչը դժգոհ է եղել աշխատանքի ինտենսիվությունից։ Մի քանի անգամ Ամորիմը ֆուտբոլիստներին հորդորել է արագ գործել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ամորիմն արդեն բացահայտել է մի շարք ֆուտբոլիստների, ովքեր չեն տեղավորվի իր համակարգում։ Պորտուգալացին այժմ աշխատում է, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդը» խաղա իր սիրելի 3-4-3 սխեմայով:
Ռուբեն Ամորիմը որպես «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ իր դեբյուտային հանդիպումը կանցկացնի կիրակի օրը՝ նոյեմբերի 24-ին, «Իպսվիչի» դեմ: