Մադրիդի «Ռեալը» չի պլանավորում վարձակալությամբ բաց թողնել Էնդրիկին։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հերքել է հունվարին 18-ամյա բրազիլացու՝ «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը, որը հայտնվել է անգլիական լրատվամիջոցներում։
Մադրիդի «Ռեալը» չի ծրագրում ձմռանը բաց թողնել Էնդրիկին, հարձակվողը նույնպես չի ցանկանում հեռանալ մադրիդյան ակումբից։
Էնդրիկը Մադրիդի «Ռեալին» միացել է անցած ամառ: 2024/25 մրցաշրջանում բրազիլացին խաղադաշտ է դուրս եկել 10 հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղալով 122 րոպե և խփելով երկու գոլ։