Իտալական «Յուվենտուսն» աշխատում է կազմն ուժեղացնելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, թուրինյան ակումբը հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Բեն Չիլվելին ծառայություններով։
Հիմնական խոսակցությունները մրցաշրջանի երկրորդ հատվածի վարձակալության մասին են։ Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը գործող պայմանագրով պետք է վաստակի 5 մլն եվրո։
Միաժամանակ նշվում է, որ պաշտպանը հանուն խաղաժամանակի պատրաստ կլինի ֆինանսական զիջումների գնալ։