Հայտնի է, թե երբ կարող է «Բարսելոնան» վերադառնալ «Կամպ Նոու»

Հայտնի է դարձել, թե երբ կարող է «Բարսելոնան» վերադառնալ հարազատ մարզադաշտ։

Հիշեցնենք, որ «Կամպ Նոուն» այժմ վերակառուցման փուլում է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ցանկանում է վերադառնալ մինչև ընթացիկ օրացուցային տարվա ավարտը։

Լրագրող Խավի Միգելի խոսքերով, «բլաուգրանաները» կարող են իրենց առաջին տնային հանդիպումը անցկացնել վերանորոգված մարզադաշտում փետրվարի 16-ին:

Այդ օրը Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը կմրցի «Ռայո Վալեկանոյի» հետ։