Fastex Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Գանձասարին» 3:0 հաշվով։
Խաղի հաշիվը բացվեց 6-րդ րոպեին` Մարիու Նուբասիի գոլի շնորհիվ։
Հաջորդ երկու գոլերը գրանցվեցին խաղի վերջնամասում։ Ալեքսիս Ռոդրիգեզի 89-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, իսկ Արման Մուրադյանը 93-րդ րոպեին ձևակերպեց վերջնական հաշիվը։
«Արարատ-Արմենիան» այս հաղթանակի շնորհիվ բարձրացավ առաջին հորիզոնական, իսկ «Գանձասարը» 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։