«Չելսին» հետաքրքրված է պաշտպաններ Ժյուլ Կունդեի ու Ռոնալդ Արաուխոյի ծառայություններով։
Ինչպես հայտնում է TBR Football-ը, նախկինում տեղեկություններ կային հաջորդ տարվա ամռանը կատալոնական գրանդի՝ բազմաթիվ պաշտպաններից մեկից բաժանվելու պատրաստակամության մասին, սակայն աստղային ֆրանսիացու և ուրուգվայցու վաճառքը դժվար թե իրականանա։
26-ամյա Կունդեի արժեքը, Transfermarkt-ի փորձագետների կարծիքով, կազմում է 55 միլիոն եվրո։ 26-ամյա Արաուխոյի գինը 70 միլիոն եվրո է։