Անգելոս Պոստեկօղլուն՝ Միկի վան դե Վենի առողջական վիճակի մասին

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն պատմել է, թե երբ պաշտպան Միկի վան դե Վենը կվերադառնա հիմնական թիմ։

«Նա մարզվում է խաղադաշտում, բայց նրան ևս մի քանի շաբաթ է պետք։ Հուսով ենք, որ դեկտեմբերի կեսերին նա կվերադառնա և կխաղա»,- Պոստեկօղլուի խոսքերով կիսվել է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր պաշտոնական մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում «Թոթենհեմը» 16 միավորով այժմ զբաղեցնում է տասներորդ տեղը: