Անտոնիո Կասանո․ «Նրան կարելի է համարել իտալական ֆուտբոլի ապագան»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն բարձր է գնահատել «Վենենցիայի» կիսապաշտպան Գաետանո Օրիստանիոյի հեռանկարները։

«Գաետանոն իմ ուշադրությունը գրաված ֆուտբոլիստ է: Ես սիրում եմ դիտել նրա խաղը: Նա հիանալի է աշխատում ձախ ոտքով։ Նրան կարելի է անվանել Իտալիայի հավաքականի եւ ողջ իտալական ֆուտբոլի ապագան։

Նա շատ լավ գիտի, թե ինչպես խաղալ ֆուտբոլ», – Կասանոյի խոսքերն է փոխանցում Tribal Football-ը: Իտալիայի ընթացիկ առաջնությունում 22-ամյա կիսապաշտպանը 12 հանդիպում է անցկացրել՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։