Մադրիդի «Ռեալը» ծրագրել է հաջորդ տրանսֆերային պատուհանի իր գործողությունները։
Ինչպես հայտնի է դարձել Relevo-ի լրագրողներին, հունվարին «արքայական» ակումբը նորեկների հետ պայմանագիր չի կնքի։
«Լոս Բլանկոները» չեն պատրաստվում խաղացողներին հրավիրել պաշտպանական գիծն ուժեղացնելու համար։ Թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին որոշել է պաշտպանություն տեղափոխել հենակետային կիսապաշտպան Օրելիեն Չուամենին։
Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով Մադրիդի «Ռեալը» կորցրեց իր երկու հիմնական պաշտպաններին՝ բրազիլացի Էդեր Միլիտաոյին և իսպանացի Դանի Կարվախալին։
տԻսպանիայի առաջնության 13 տուրից հետո մադրիդյան թիմը վաստակել է 27 միավոր եւ երկրորդ տեղում է։ Կառլո Անչելոտիի սաները առաջատար «Բարսելոնայից» հետ են մնում վեց միավորով: