«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը խոսել է թիմում տիրող իրավիճակի մասին։
Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլայի թիմը չորս հանդիպում անընդմեջ պարտություն կրեց։
««Մանչեսթեր Սիթիում» իրավիճակը հիմա իդեալական չէ, բայց մենք պետք է որքան հնարավոր է շուտ ուշքի գանք։ Այս ընդմիջումը մեզ համար լավ կլինի։ Պետք է հանգստանանք ու ավելի ուժեղ վերադառնանք»,- Կովաչիչի խոսքերն է մեջբերում The Croatian Lad-ը։
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 11 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 23 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։