«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն պատասխանել է այն տեղեկատվությանը, որ կատալոնական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի և «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի նկատմամբ։
«Նախ մենք պետք է հասկանանք՝ արդյոք Հոլանդն այն ֆուտբոլիստն է, որին մենք ցանկանում ենք գնել ապագայում։ Մենք դա հիմա չգիտենք։ Այս պահին մեզ նոր հարձակվող պետք չէ, քանի որ ունենք Լևանդովսկի։ Նոր հարձակվողի հետ կապված պլաններ չունենք։ Սա առաջնահերթություն չէ։
Գյոկերեսը լավ ֆուտբոլիստ է։ Նա երկար ժամանակ գոլեր է խփում Պորտուգալիայում։ Մենք գիտենք նրա, ինչպես նաև մյուսների մասին, բայց այս պահին Գյոկերեսի տրանսֆերը մեզ համար առաջնահերթություն չէ։ Որոշում կկայացնեմ, երբ ժամանակը գա»,- Դեկուի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։