Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա վինգերի տրանսֆերի հարցում հետաքրքրություն են ցուցաբերում ֆրանսիական ՊՍԺ-ն, ինչպես նաև Լոնդոնի «Չելսին» և «Արսենալը»։ Ուիլյամսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի և բասկյան ակումբի միջև գործող աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի ամռանը։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում եզրային հարձակվողը անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։