Հայտնի է՝ Վիրջիլ վան Դեյկի ապագան «Լիվերպուլում»

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը շուտով կերկարաձգի պայմանագիրը թիմի հետ։

Ինչպես հայտնում է Football Insider-ը, կողմերի միջև պայմանագրի երկարաձգումը պետք է տեղի ունենա 2025 թվականի հունվարին։

Հոլանդացու գործող պայմանագիրը անգլիական թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Վան Դեյկը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 284 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։