«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Բենժամեն Մենդին, ով այժմ հանդես է գալիս «Լորիենում» ֆրանսիական Լիգա 2-ում, շահել է դատը իր նախկին ակումբի դեմ, այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մենդիի պահանջը կազմում էր մոտ 11 միլիոն ֆունտ մինչև հարկերը։ Դատարանի՝ Մենդիի օգտին կայացրած վճիռը նշանակում է, որ նա իրավունք կունենա ստանալ այդ գումարի մեծ մասը, քանի որ նա մոտ հինգ ամիս է անցկացրել կալանքի տակ՝ հայցով ընդգրկված 22 ամսվա ընթացքում։ Հստակ գումարը պետք է համաձայնեցվի շահագրգիռ կողմերի կողմից կամ կորոշվի հետագա լսումների ժամանակ, եթե համաձայնություն ձեռք չբերվի։
2021 թվականին ֆուտբոլիստի կրկին կալանավորումից հետո «Մանչեսթեր Սիթին», պատճառաբանելով Մենդիի աշխատանքը կատարելու անկարողությունը, դադարեցրեց ամսական 500,000 ֆունտ ստեռլինգ աշխատավարձ վճարելը:
2023 թվականին Մենդին արդարացվեց իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներից և հայց ներկայացրեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Ֆուտբոլիստն ասել է, որ իրեն ստիպել են վաճառել իր առանձնատունը 4 միլիոն ֆունտով, որպեսզի վճարի իրավաբանական ծախսերը, հաշիվները և երեխաների աջակցությունը: Նրա նախկին թիմակիցներ Ռահիմ Ստերլինգը, Բերնարդո Սիլվան և Ռիյադ Մահրեզը նրան ֆինանսապես օգնեցին, երբ ակումբը դադարեցրեց աշխատավարձերը։