Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է ֆուտբոլիստ Խոսե Կաստիլյեխոյի մահվան մասին։
28-ամյա ֆուտբոլիստը «Վալենսիայի» սան էր։ Նա զոհվել է Իսպանիայի ջրհեղեղների ժամանակ։
««Վալենսիան» խորապես ցավակցում է Խոսե Կաստիլյեխոյի հարազատներին։ Կաստիլյեխոն եղել է «Վալենսիայի» ակադեմիայի կազմում և խաղացել է Վալենսիայի համայնքի մի քանի թիմերում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
«Վալենսիայի» ակադեմիայից հետո Կաստիլյեխոն խաղացել է «Պատեռնա», «Էլդենսե, «Բունյոլ», «Ռոդա», «Տորե Լևանտե» և այլ ակումբներում։