Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան աջակցել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, ով երկրորդն էր «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում։ Մրցանակը նվաճել է «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։
«Վինի, դու ոսկի ես։ Մենք միշտ միասին ենք լինելու։ Ամբողջ ազգը հպարտանում է քեզնով»,- ասել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը, որը հրապարակվել է սոցցանցերում։
Նշենք, որ Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրել է երրորդ տեղը։