Վինիսիուս Ժունիորը գրառում է կատարել «Ոսկե գնդակի» վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը համարվում էր «Ոսկե գնդակը» նվաճելու ֆավորիտը, սակայն մրցանակը բաժին հասավ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։ Մրցանակի հանձնումից անմիջապես հետո Վինիսիուսը գրառում է կատարել սոցցանցերում։

«Եթե հարկ լինի, դա կանեմ 10 անգամ: Նրանք պատրաստ չեն»,- ասված է Վինիսիուսի հայտարարության մեջ։ Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ էր ուզում փոխանցել Վինիսիուսը այս խոսքերով։ Հավանաբար բրազիլացին ընդգծել է ապագայում իր կենտրոնացումը «Ոսկե գնդակի» վրա:

Ինչպես հայտնի է, Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները չեն ներկայացել «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը։ Մամուլը գրել է, որ մադրիդյան թիմը չեղարկել է ճանապարհորդությունը, երբ իմացել է, որ մրցանակը տրվելու է Ռոդրին։