Տոնի Կրոսն աջակցել է Վինիսիուս Ժունիորին

Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսն աջակցել է իր նախկին թիմակցին՝ Վինիսիուս Ժունիորին այն լուրերի ֆոնին, որ բրազիլացի ֆուտբոլիստը չի ստացել «Ոսկե գնդակը» 2023/2024 մրցաշրջանի վերջում։

«Լավագույնը»,- գրել է Կրոսը սոցցանցի իր էջում՝ կցելով Վինիսիուսի հետ լուսանկարը։

«Սիրում եմ քեզ, Անտոնիո!!» – արձագանքել է Վինիսիուսը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Վինիսիուս Ժունիորը չի նվաճի «Ոսկե գնդակը»: Մրցանակը ստացավ Իսպանիայի եւ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։ Այս կապակցությամբ Վինիսիուսը չի ժամանել մրցանակաբաշխությանը։