«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Ոսկե գնդակի» մասին խոսելիս խոսել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի համեմատության մասին։ Իսպանացի մասնագետը հասկացրել է, որ արգենտինացին գերազանցում է պորտուգալացուն։
«Կրիշտիանու Ռոնալդուն հրեշ էր, բայց Լիոնել Մեսսին բոլոր հրեշների հայրն է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ներկայումս Մեսսին հանդես է գալիս «Ինտեր Մայամիում», իսկ Ռոնալդուն՝ «Ալ-Նասրում»։