«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է այն փաստը, որ Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը բաց է թողել 2024 թվականի «Ոսկե գնդակի» արարողությունը՝ իմանալով, որ մրցանակը ստանալու է ոչ թե ինքը, այլ «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։
«Եթե Վինիսիուսը նվաճեր «Ոսկե գնդակը», ապա դա ավելի քան արժանի կլիներ։ Ճիշտ այնպես, ինչպես Հոլանդը նախորդ մրցաշրջանում, չնայած նա չհաղթեց։ Եվ այնուամենայնիվ նա եկավ և ուրախությամբ շնորհավորեց Լեո Մեսսիին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sportbible-ը։
Արարողությունը տեղի է ունեցել Փարիզում հոկտեմբերի 28-ին։ Մադրիդի «Ռեալի» պատվիրակությունը պատրաստվում էր գալ, սակայն փոխեց որոշումը, երբ պարզ դարձավ, որ Ռոդրին ճանաչվելու է տարվա լավագույն ֆուտբոլիստ։