Լուիշ Ֆիգու. «Սա հիասթափություն է նրանց համար, ովքեր չեն հաղթել»

Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն խոսել է «Ոսկե գնդակի» հանձնման արարողության մասին։

«Ոսկե գնդակը» մինչ օրս հեղինակավոր մրցանակ էր: Հյուրանոցում էի, երբ ինձ զարմացրեց այն լուրը, որ «Ռեալը» չի գալիս։ Երբ առաջադրվում ես, հաղթելու հնարավորություն ունես։

Հիմա հարցը պետք է տալ քվեարկողներին, ֆուտբոլից տեսականորեն հասկացող լրագրողներին։ Պետք է պարզ լինի, թե ով հաղթեց, ով պարտվեց։

Սա հիասթափություն է նրանց համար, ովքեր չեն հաղթել։ Երբ ես հաղթեցի, ես դա գիտեի, բայց հիմա քվեարկության արդյունքները գաղտնի են պահվում»,- Ֆիգուի խոսքերն է մեջբերում AS-ը։