Լամին Յամալ. «Կցանկանամ շուտ նվաճել «Ոսկե գնդակը»»

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ ստացել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը։ Ֆուտբոլիստը խոստովանել է, որ ապագայում կանի հնարավորինս, որպեսզի նվաճի «Ոսկե գնդակը»։

«Հուսով եմ, որ որքան հնարավոր է շուտ կնվաճեմ «Ոսկե գնդակը»։ Կարևորը խաղադաշտում զվարճանալն է։ Երբ խաղում ես ուրախությամբ, ամեն ինչ ավելի լավ է ստացվում»,- ասել է Յամալը Movistar Plus-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան «Ոսկե գնդակը» շնորհվեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին, ով ամռանը Իսպանիայի հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն։