25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մոտ ժամանակներս կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։
Ինչպես հայտնում է Defensacentral-ը, Մբապեն ՊՍԺ-ից տեղափոխվելուց հետո իրեն երջանիկ չի զգում ակումբում և հասկանում է, որ դեռ չի արդարացնում իր առջև դրված սպասելիքները: Անգլիական «Լիվերպուլը» պատրաստ է օգտվել դրանից։ Վերջիններս տրանսֆերային ռումբ են պատրաստում և աստղային հարձակվողի համար կարող են Մադրիդի «Ռեալին» առաջարկել 150 միլիոն եվրո։
Աղբյուրը նաև պարզաբանում է, որ, անկախ ամեն ինչից, ֆրանսիացու մտքերն առայժմ կապվում են միայն մադրիդյան ակումբի հետ։ Լա Լիգայի այս մրցաշրջանում Մբապեն Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է տասը հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ մի շարք ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մերսիսայդյան ակումբի վերջին տարիների առաջատար ու գլխավոր աստղ Մոհամեդ Սալահը ամռանը պետք է հեռանա «Լիվերպուլից»։