Կարիմ Բենզեման աջակցել է Վինիսիուս Ժունիորին

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման աջակցել է մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ժունիորին։

«Ոսկե գնդակի» համար պայքարում բրազիլացին զբաղեցրել է երկրորդ տեղը: Պատվավոր մրցանակի դափնեկիր է դարձել «Մանչեսթեր Սիթիի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։

«Չափազանց հզոր»,- գրել է Բենզեման սոցիալական ցանցերում՝ գրառմանը կցելով Վինիսիուսի հետ լուսանկար։