«Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը համաձայնվել է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն 39-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր կկնքի «կարմիր սատանաների» հետ։
39-ամյա Ամորիմը «Սպորտինգը» գլխավորում է 2020 թվականի մարտից։ Մինչ այդ նա աշխատել է «Բրագայում»։
«Մանչեսթեր Յունայթեդը» մնացել է առանց գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի պաշտոնանկությունից հետո։