«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Էրիկ տեն Հագին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, անգլիական ակումբը հոլանդացի մասնագետ մարզչին կվճարի մոտ 20 մլն ֆունտ ստեռլինգ՝ պայմանագրի վաղաժամկետ խզման համար։
Հիշեցնենք, որ Տեն Հագը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2022 թվականի ապրիլին։ Նրա գլխավորությամբ թիմը 2023 թվականին հաղթել է Լիգայի գավաթը, իսկ 2024 թվականին՝ Անգլիայի գավաթը։
Անցած ամառ հոլանդացին երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչև 2026 թվականը։ Սակայն ակումբը չափազանց անհաջող սկսեց նոր մրցաշրջանը։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղում է։