«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին կարող է վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական «Կոմոն» 48-ամյա կիսապաշտպանին առաջարկել է աշխատանքային պայմանագիր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Նշվում է, որ անձամբ՝ Տոտտին, լրջորեն քննարկում է առաջարկը, սակայն նա ցանկանում է մի քանի ամիս մարզվել՝ կարիերան վերսկսելուց առաջ մարզավիճակ ձեռք բերելու համար։
Հիշեցնենք, որ Տոտտին իր ողջ կարիերան անցկացրել է «Ռոմայում», որի կազմում հանդես է եկել 1993-ից 2017 թվականներին։