Գերմանացի նախկին ֆուտբոլիստ Դիտմար Համանը կարծում է, որ Նուրի Շահինը լավ հարաբերություններ չունի Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների հետ։ 36-ամյա թուրք մարզիչը «Բորուսիայի» ղեկը ստանձնել է մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ փոխարինելով Էդին Թերզիչին։
Թիմը վերջին շրջանում լավագույն արդյունքներ չի ցուցաբերում, ինչի պատճառով խոսվում է մարզչական հերթական վերադասավորումների մասին: «Շատ ֆուտբոլիստներ կային, ովքեր այլևս չէին ցանկանում տեսնել Թերզիչին, բայց նա դարձավ Դորտմունդի վերջին տարիների ամենահաջող մարզիչը։
Հիմա թիմում նոր մարզիչ կա, և ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ «Բորուսիայի» որոշ խաղացողներ այլևս չեն ցանկանում աշխատել նրա հետ։ Ֆուտբոլիստներին ակումբում չափազանց մեծ իշխանություն են տվել, բայց նրանք միայն աշխատակիցներ են, դա նրանց գործը չէ։ Կարծում եմ՝ մեկ-երկու խաղացողներ օգտվում են իրավիճակից»,- Համանի խոսքերն է մեջբերում Goal-ը: