Առնե Սլոթը վիլլան չափազանց շքեղ է համարել և հրաժարվել է այնտեղ ապրել

Անգլիական «Լիվերպուլը» վաճառքի է հանել այն տունը, որտեղ վերջին քսան տարիներին ապրել են ակումբի բոլոր մազրիչները։ Եվ դա այն պատճառով, որ ակումբի ներկայիս մարզիչ Առնե Սլոթը վիլլան չափազանց շքեղ է համարել, և հրաժարվել է այնտեղ ապրել։

Այժմ առանձնատունը շուկայում է չորս միլիոն ֆունտ ստեռլինգով, հայտնում է The Sun-ը։ Տունն առաջին անգամ գնվել է 2005 թվականին Սթիվեն Ջերարդի կողմից, իսկ 2014 թվականին այն վաճառվել է Բրենդան Ռոջերսին, ով դեռևս տնօրինում էր գույքը իր պաշտոնանկությունից որոշ ժամանակ անց, բայց 2019 թվականին այն հետ վաճառեց Լիվերպուլին։

Առնե Սլոթը և նրա կինը՝ Միրիամը, ընտրել են ապրելու այլ վայր։