Անդրես Ինյեստա. «Ռոդրին արժանի էր «Ոսկե գնդակին»»

Իսպանիայի և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան շնորհավորել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին 2024 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ տարած հաղթանակի կապակցությամբ։

«Ավելի քան արժանի: Շնորհավորում եմ, Ռոդրի»,- գրել է Ինյեստան։

Ռոդրին դարձավ 64 տարվա ընթացքում առաջին իսպանացի ֆուտբոլիստը, ով նվաճեց «Ոսկե գնդակը»: