Պորտուգալացի մասնագետը պատրաստ է մրցաշրջանի ընթացքում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջընթաց է գրանցել մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ բանակցություններում։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի հիմնական մանրամասները: Այժմ մանկունիանցիները պայմաններ են քննարկում «Սպորտինգի» հետ։

Պորտուգալացի մասնագետը պատրաստ է մրցաշրջանի ընթացքում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն չի պատրաստվում ճնշում գործադրել ներկայիս ակումբի վրա՝ հարգելով իր հանդեպ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» որպես փոխհատուցում պետք է վճարի 10 միլիոն եվրո