«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է Չեմպիոնների Լիգայի նոր ձևաչափի մասին:
Հոլանդացի մասնագետի խոսքով՝ դեռ վաղ է եզրակացություններ անել կատարված փոփոխությունների իրագործելիության մասին։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի դրությամբ Չեմպիոնների Լիգայում խմբերի բաժանումներ չկան, բոլոր թիմերը խաղում են ընդհանուր փուլում:
«Մենք ընդամենը մի քանի հանդիպում ենք անցկացրել։ Դեռ վաղ է եզրակացություններ անել։ Բայց եթե ինձ ուղղակիորեն հարցնեիք, թե արդյոք ինձ դուր է գալիս նոր ձևաչափը, ես կասեի՝ այո։ Բայց դա միայն այն պատճառով, որ մենք վաստակեցինք վեց միավոր։
Տեսնենք, թե ինչ կլինի հետո: Մենք դատելու ենք ընդհանուր փուլից հետո»,- Սլոտի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։