«Լիվերպուլը» Վիրջիլ վան Դեյկին փոխարինող է գտել

«Լիվերպուլը» վերահսկում է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկին թիմում Վիրջիլ վան Դեյկի ապագայի անորոշության ֆոնին, հայտնում է CaughtOffside-ը։

Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը ցանկանում է 24-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել հաջորդ ամառ, եթե Վան Դեյկը չերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ Նշվում է, որ «Լիվերպուլը» պատրաստ է Շլոտերբեքի համար վճարել մոտ 50 միլիոն եվրո։

Վան Դեյկն ավելի վաղ հայտնել էր, որ բանակցություններ է վարում «Լիվերպուլի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, սակայն դեռ վերջնական որոշում չի կայացրել այս հարցում։

33-ամյա հոլանդացու պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Շլոտերբեկը «Բորուսիայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում նա դորտմունդյան ակումբի կազմում անցկացրել է ինը հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։