LA LIGA. Մադրիդի «Ռեալը» նվազագույն առավելությամբ հաղթեց «Սելտային»

Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակներում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» մրցեց «Սելտայի» դեմ։

Խաղի 20-րդ րոպեին հեռահար հարվածով հաշիվը բացեց Կիլիան Մբապպեն։

Ֆրանսիացու գոլին «Սելտայի» կիսապաշտպան Ուիլիոթ Սվեդբերգը պատասխանեց 51-րդ րոպեին։

15 րոպե անց, Լուկա Մոդրիչի հիանալի փոխանցումից հետո Վինիսիուս Ժունիորը խփեց հաղթական գոլը։

Մադրիդի «Ռեալը» միավորների քանակով (24) հավասարվեց առաջատար «Բարսելոնային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։

«Սելտան» 13 միավորում 10-րդ տեղում է։